«Թալիբանը» անդրադարձել է Աֆղանստանում արտադատական մահապատիժների մասին ՄԱԿ-ի զեկույցին՝ այն որակելով «իրականությունից հեռու»
Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հունիսի կեսերն ավելի քան 200 աֆղան նախկին զինվորներ ու պաշտոնյաներ սպանվել են արտադատական կարգով։ Երկրում իշխող «Թալիբան» շարժման խոսնա կ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ ՄԱԿ-ի զեկույցը «հեռու է իրականությունից»:
Գրել է РИА Новости-ն։
«Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչների վերջին զեկույցը, որում նրանք պնդում էին, որ ավելի քան 800 մարդ նախկին վարչակազմից սպանվել ու խոշտանգվել է Իսլամական Էմիրության ուժերի կողմից, իրականությանը չի համապատասխանում ու հեռու է իրականությունից», - ասել է Զաբիհուլլա Մուջահիդը:
Նրա խոսքով՝ հաշվեհարդարների դեպքերը «բազմակի չեն» ու «մանրակրկիտ հետաքննված են», իսկ «ուժայինների համար քաղաքական համաներման պայմանները պահպանվել են»։