Մակ Ալիսթերին տրված կարմիր քարտը չեղյալ է հայտարարվել
Շաբաթ օրը «Բորնմութի» հետ խաղում Ալեքսիս Մակ Ալիսթերին տրված կարմիր քարտը չեղյալ է հայտարարվել Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի կողմից։ «Լիվերպուլի» բողոքը բավարարվել է։ Գրել է Sky Sports-ը։
Մերսիսայդյան ակումբի կիսապաշտպանն ուղիղ կարմիր քարտ էր ստացել մրցավար Թոմաս Բրամալի կողմից Ռայան Քրիստիի դեմ արձանագրված խախտման համար «Բորնմութի» դեմ «Լիվերպուլի» հաղթական հանդիպմանը (3-1)։
Աշխարհի գավաթի հաղթողը պետք է որակազրկվեր «Լիվերպուլի» հաջորդ երեք խաղերում՝ «Նյուքասլի», «Աստոն Վիլլայի» և «Վուլվզ»-ի դեմ:
«Անկախ կարգավորող հանձնաժողովը հանել է Ալեքսիս Մաք Ալիսթերի՝ երեք խաղով որակազրկումը սխալ հեռացման մասին հայցից հետո»,- հայտնել է ՖԱ-ն: