Ադրբեջանի և Իրանի ուժային կառույցների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության հարցերը
Օգոստոսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Հուսեյն Բաղերին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը «մտքերի հանգամանալի փոխանակում են ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ»։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև «երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»։