«Ականատես»-ի տեղեկանքում չկա որևէ փաստ ընտրական օրենսգրքի դրույթների խախտման վերաբերյալ. ԿԸՀ
ԿԸՀ արձագանքը «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքին «Ականատես» դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է տեղեկանք Երևանի ավագանու 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ հրապարակված տեղեկանքում չկա որևէ փաստ կամ հիշատակում ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտման վերաբերյալ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով