Վաղը ՀԱՀ-ի նախագահը կհրապարակի BRICS-ին միանալիք երկրների ցանկը
ԲՐԻՔՍ-ի երկրների ղեկավարները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) հինգշաբթի առավոտյան կավարտեն այն երկրների ցուցակի քննարկումը, որոնց կառաջարկվի լիիրավ անդամակցություն ասոցիացիային։ Այս մասին ТАСС -ին հայտնել է կազմակերպությունում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անիլ Սուկլալը։
Նա ասել է, որ երկրների ղեկավարները երեկ քննարկել են դա՝ ելնելով արտգործնախարարների առաջարկություններից։
«Եղել է շատ ծավալուն քննարկում, քանի որ ընդլայնումը պետք է բխի մանրակրկիտ կշռադատված դիրքորոշումներից։ Վաղը առավոտյան նրանք ևս մեկ հանդիպում կունենան՝ վերջնական տեսքի բերելու երկրների ցուցակը, իսկ հետո վաղը առավոտյան կլինի մամուլի ասուլիս, որտեղ նախագահ Ռամապոզան պաշտոնապես կհայտարարի այն երկրների ցանկը, որոնց շուրջ համաձայնության են եկել BRICS-ի բոլոր անդամները»,- հավելել է ՀԱՀ-ի ներկայացուցիչը։