Ստեփանակերտի մի քանի մանկապարտեզ այսօր չի գործել, հաց չի եղել
Հաց չունենալու պատճառով այսօր Ստեփանակերտի մի քանի մանկապարտեզ դադարեցրել է աշխատանքը: Մատակարարը մանկապարտեզներին ուշ է տեղեկացրել խնդիրների մասին, մանկապարտեզները՝ ծնողներին:
Այնպես որ շատերը խնդրի մասին տեղեկացել են միայն մանկապարտեզ հասնելուց հետո: Այս անգամ, կարծես, հաջողվել է խնդիրը կարգավորել: Առաջիկա օրերին գոնե մանկապարտեզները հացի խնդիր չեն ունենա:
Մանրամասներն Artsakh Public Tv-ի տեսանյութում:
The post Ստեփանակերտի մի քանի մանկապարտեզ այսօր չի գործել, հաց չի եղել appeared first on ԳԱԼԱ.