Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Երևանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել Բաքվին

0
Երևանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել Բաքվին

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ, Արցախում հումանիտար վիճակը շարունակում է մնալ լարված, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։

«Հավաստի տեղեկություններ են հասել, թե Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր են մշակվում»

Վարչապետը տեղեկացրեց՝ հավաստի տեղեկություններ են հասել, թե Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր են մշակվում՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ։

Փաստելով, որ նախորդ տարվա դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով այս պահին Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի շուրջ 5 հազար բնակիչներ, իսկ ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով՝ գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով հայությանը Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով։

Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

«Մեր ունեցավ տեղեկությունները կվայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանզիմի շրջանակներում։

Այս համատեքստում վարչապետը էական համարեց նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի կատարումը՝ ընդգծելով՝ այն նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք այլև հարակից շրջաններ։

«Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան», - ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Գործադիրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Երևանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները՝ այլ մանրամասներ չհրապարակելով։





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ  




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России