Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները․ Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ փոխանցեց իրենց հասած հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանը ծրագիր է մշակել Բերձորի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ, այսինքն՝ Արցախի քաղաքացիները կարող են դուրս գալ Արցախից, սակայն մուտք գործել չեն կարող։ Այս համատեքստում նա ասաց, որ Ադրբեջանը հստակ գնում է էթնիկ զտման։