Telegram-ում և WhatsApp-ում հաշիվների գողացման մոտ 2000 կայք է հայտնաբերվել 2023թ․
F.A.C.C.T.-ի (ֆիշինգից պաշտպանության ընկերություն)մասնագետները հայտնաբերել են մոտ երկու հազար ֆիշինգային կայք, որոնք նախատեսված են Telegram-ում և WhatsApp-ում հաշիվներ գողանալու համար. նրանք նկատել են, որ կիբեռհանցագործների ամենաակտիվ շրջանն ամառն է, ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: