Եվրոպա լիգա․ «Սլովանն» առաջին խաղում հաղթեց «Արիսին»․ Տիգրան Բարսեղյանը մտավ փոխարինման
Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հյուրընկալեց Կիպրոսը ներկայացնող «Արիսին»։ Տանտերերը առավելության հասան մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։ «Սլովանի» կազմում աչքի ընկան Մարկո Տոլիչն ու Դավիդ Ստրելեցը։ «Արիսի» միակ գոլը խփեց Միհալի Մայամբելան։ Բարսեղյանը խաղը սկսեց պահեստային նստարանին և փոխարինման մտավ 67-րդ րոպեին։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա …
The post Եվրոպա լիգա․ «Սլովանն» առաջին խաղում հաղթեց «Արիսին»․ Տիգրան Բարսեղյանը մտավ փոխարինման appeared first on ԳԱԼԱ.
Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հյուրընկալեց Կիպրոսը ներկայացնող «Արիսին»։
Տանտերերը առավելության հասան մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։ «Սլովանի» կազմում աչքի ընկան Մարկո Տոլիչն ու Դավիդ Ստրելեցը։ «Արիսի» միակ գոլը խփեց Միհալի Մայամբելան։
Բարսեղյանը խաղը սկսեց պահեստային նստարանին և փոխարինման մտավ 67-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից։ Դիմակայության հաղթողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում, պարտվողը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
The post Եվրոպա լիգա․ «Սլովանն» առաջին խաղում հաղթեց «Արիսին»․ Տիգրան Բարսեղյանը մտավ փոխարինման appeared first on ԳԱԼԱ.