Բազմոցին նստած «դատավորները»
Դժգոհեք ոչ թե 17 տարեկան աղջնակից, որը փաստացի թշնամու զենքի նշանառության տակ ինչ-որ, ձեր կարծիքով, սխալ բան է ասել, այլ նրանցից, ովքեր ապրում են «դաչաների» բարձր պարիսպների հետեւում, հսկայական զորքի պաշտպանության տակ, եւ ասում են, որ Արցախում մաքառող, հայաստանյան անձնագրեր ունեցող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է պաշտպանվեն Ադրբեջանի օրենսդրության սահմաններում: Իբր հավատում են, որ դա հնարավոր է: