70-ամյա վարորդը Niva-ով Դովեղի հանդամասում 50 մ գլորվելով՝ բախվել է ծառերին. նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս
Օգոստոսի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, …
The post 70-ամյա վարորդը Niva-ով Դովեղի հանդամասում 50 մ գլորվելով՝ բախվել է ծառերին. նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս appeared first on ԳԱԼԱ.
Օգոստոսի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դովեղ բնակավայրի «Գեղատեղի» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Կ.-ն իր վարած Vaz 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով հայտնվել անտառում և բախվել ծառերին։ Փրկարարներն ու պարեկները Սամվել Կ.-ի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչկան բաժին, որտեղից էլ ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
The post 70-ամյա վարորդը Niva-ով Դովեղի հանդամասում 50 մ գլորվելով՝ բախվել է ծառերին. նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս appeared first on ԳԱԼԱ.