Մշտապես ժամանակ հատկացրեք նոր գիտելիքին. Ալեն Սիմոնյանն՝ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս: «Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է