Ինչո՞ւ են Գյումրին արհեստականորեն վերածում թանկ քաղաքի․ զբոսավարի մտահոգությունը
Գյումրու՝ զբոսաշրջային քաղաք դառնալու հեռանկարի ֆոնին, կտրուկ թանկացել են հյուրատների, ռեստորանների ու սրճարանների գները։ Այս մասին ահազանգում են ոչ միայն գյումրեցիները, որոնցից շատերին հատկապես զարմացանում է քաղաքի պատմական հատվածում գտնվող սրճարանների ու ռեստորանների սահմանած գները, այլ հենց զբոսաշրջային ոլորտի մասնագետները։ Զբոսաշրջային ընկերություններից մեկի պատասխանատու Լիզա Գասպարյանը, որը տարիներ շարունակ Գյումրին գովազդելիս՝ որպես առավելություն նշում էր