103news.com
World News in Armenian
Август
2023

«Անընդհատ Բաքվի նոր պահանջներ, նոր խոչընդոտներ». Հելեն Դադայանի մարմինը դեռ չեն կարողանում Արցախ տեղափոխել

0
12 օր անցավ, արցախցի ուսանողուհու՝ Հելեն Դադայանի մարմինը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Գորիսի դիահերձարանից տեղափոխել Արցախ, ծննդավայր Ճարտարում հողին հանձնել։ Հելենը Գյումրի-Երևան ողբերգական վթարի զոհերից է։


«Կարմիր խաչը իր փաստաթղթերն անընդհատ փոփոխում է՝ անընդհատ Բաքվի նոր պահանջներ, Բաքվի նոր խոչընդոտներ, անընդհատ փոփոխում է: Կարծում եմ՝ արդեն հույս չունեմ, չնայած սպասում ենք այդ անհույս պատասխանին էլ»,  - նշեց Հելենի մորեղբայրը՝ Միշա Սաֆարյանը:



Ադրբեջանական կողմը ծննդյան, մահվան վկայականների փոփոխություններ է պահանջում։ Հելենի մորեղբայրը պատմում է՝ այժմ էլ պնդում են Մարտունու շրջանի Ճարտար գյուղը խմբագրել դարձնել Խոջավենդի Չարթար:


«Մահվան վկայականի մեջ պիտի գրված լինի՝ Ադրբեջանի Հանրապետություն, Խոջավենդի ռայոն, նմանատիպ անհեթեթություններ, որ ուղակի պրակտիկորեն հնարավոր էլ չի դա կեղծել էլի»,  - նշեց Միշա Սաֆարյանը:






Անհնարին խմբագրումներ են պահանջում, ասում է Սաֆարյանը։ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի ղեկավար Վլադիկ Հովհաննիսյանը նշում է՝ իրենից ինչ փաստաթղթեր պահանջվել է, տվել է, իրական տվյալներով՝ շեշտում է. - «Ինչ կա, մենք էն կարող ենք տալ»:



Ավելի քան տասը օր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվի հետ բանակցում է աղջկա մարմինը տեղափոխելու հարցով: «Դեռ բանակցում ենք», -ասում է հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:


«Տվյալ հարցը մնում է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում, մենք շարունակաբար կապի մեջ ենք հարազատների հետ, ինչպես նաև քննարկում ենք այդ հարցը համապատասխան որոշումներ կայացնողների հետ»,  - ընդգծեց Զառա Ամատունին:



Կազմակերպությունում, սակայն, չեն մեկնաբանում տեղեկությունը, որ Բաքուն անընդհատ խմբագրումներ է պահանջում։ Հելենի մորեղբայրն ասում է՝ ավելի վաղ էլ «Արցախի Հանրապետություն» բառերն էին պահանջել չեզոքացնել փաստաթղթերից. - «Մահվան վկայականը սկզբից թողարկել էր Ղարաբաղի Մարտունի, հետո դա անվավեր ճանաչեցին, հետո թողարկեց Երևանը, Երևանի թողարկումը թարգմանություն արինք»:



Նախորդ շաբաթ Հելենի ծնողները հարազատները, արցախցիներ՝ հավաքվել էին Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ միակ պահանջով՝ աղջկա մարմինը իր հարազատ Ճարտարում պիտի հողին հանձնեն:




Նույն՝ շաբաթ օրը Հելենի հարազատները Արցախի պետնախարարի ուղեկցությամբ ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ հանդիպեցին.  - «Լենցովն ասել է՝ եթե Կարմիր խաչը չի կարողանում, ես կբերեմ ու ոչ միայն հստակ խոստում է հնչել, պետնախարարն էլ հաստատել է, ասել է՝ Լենցովը որ մի բան խոստանում է, անպայման անում է»:



Միշա Սաֆարյանի տեղեկացմամբ՝ երեկ նորից Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հրամանատարին է դիմել այս հարցով, պատասխան, հստակություն չկա։


21-ամյա Հելենի ծնողները, քույրը, եղբայրը, հարազատները Արցախում ծանր սպասման մեջ են։ Իսկ Բաքուն ամենօրյա ռեժիմով ազատ երթևեկ է ցուցադրում Հակարիի կամրջով, թե որքան բաց է անցակետը հայերի համար։ Միշա Սաֆարյանը շեշտում է՝ Արցախից հեռանալ թույլատրում են, իսկ մուտքը փակ է նույնիսկ մահացածի համար:


 




Губернаторы России
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги





Москва

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Поставлена точка: помощница Шнурова получила условный срок




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы

Владислав Радимов: «Гильермо Абаскаль вернется тренировать в Россию»

Кадеты Пермского президентского кадетского училища стали участниками первого этапа Всероссийской олимпиады школьников


Елена Веснина

«Теннисистки заслуживают зарабатывать на равных с мужчинами». Веснина выступила за соразмерные призовые



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Домодедово раскрыл 20 лучших маршрутов для отдыха в бархатный сезон



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России