Պուտինը չի մեկնի Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
![Պուտինը չի մեկնի Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին](https://gdb.rferl.org/B9B47676-CD68-4BBC-8A76-AF7CD638D57F_w800_h450.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Հնդկաստան` սեպտեմբերի 9-10-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովին, ուրբաթ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է, որ Պուտինը կենտրոնացած է «հատուկ ռազմական գործողության» վրա, ինչպես Կրեմլն անվանում է իր ներխուժումը Ուկրաինա։
Պուտինը նաև անցած տարի չէր մեկնել G20-ի գագաթնաժողովին, որ անցնում էր Ինդոնեզիայում։ Այդ ժամանակ մի քանի երկիր սպառնացել էր բոյկոտել քսանյակի հանդիպումը Պուտինի մասնակցության դեպքում։