«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. փրկարարները օգնություն են ցուցաբերել
Օգոստոսի 26-ին, ժամը 12։40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։