Ֆիոլետովո համայնքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են կոյուղագծի կառուցման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան
Ֆիոլետովո համայնքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են կոյուղագծի կառուցման աշխատանքները: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ կառուցվում է 1,6 կմ կոյուղագիծ, 1 մաքրման կայան:
«Ծրագրի արժեքը 31.5 մլն դրամ է, որի 65%-ը հատկացրել է Կառավարությունը»,- հավելել է Փաշինյանը։