Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ մեկնելու պատրաստակամություն է հայտնել

0

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նա նշել է, որ վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու համար մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների հաղթահարման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ …

The post ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ մեկնելու պատրաստակամություն է հայտնել appeared first on ԳԱԼԱ.

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նա նշել է, որ վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու համար մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների հաղթահարման գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Եվրոպայի Խորհրդի կայքէջում:

«2022 թվականի դեկտեմբերից` Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո, ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և այնտեղի բնակչության իրավունքների խնդրով։ Ես կրկնում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախկինում արված կոչը»,- նշել է Միյատովիչը։

Նրա խոսքով` չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ տարածքում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ավելի են վատթարացել։ Միյատովիչը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը հատկապես ազդում է առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության, ինչպես նաև շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ»,- ասել է նա։

Միյատովիչի խոսքով` համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և պետք է երաշխավորվի մարդասիրական օգնություն տրամադրողների անվտանգ ու ազատ տեղաշարժը։

«Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է նա:

The post ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ մեկնելու պատրաստակամություն է հայտնել appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

Наполнил музыкой сердца: вспоминая Юрия Визбора




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ


Анна Калинская

Грузия сыграла вничью с Чехией на Евро, Калинская вышла в финал Берлина. Главное к вечеру



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Синоптики сообщили о дождливой погоде в Москве 25 июня



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России