«Ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիները առեւանգեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան մեկնող երեք հայ երիտասարդի»․ Երեւանում երիտասարդները ակցիա են անում ՌԴ դեսպանատան առջեւ
Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի բուհերում ուսումնառության մեկնող արցախցի երեք հայ երիտասարդների առեւանգման մասին լուրը պաշտոնապես հաստատվելուց հետո Երեւանում երիտասարդներն ինքնաբուխ հավաքվել էին ՌԴ դեսպանատան առջեւ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տարածած տեղեկատվության, 22-ամյա Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները անհայտ ուղղությամբ տարել են ուժի կիրառմամբ եւ հարկադրանքի միջոցով, իսկ Վահե Հովսեփյանն