Արցախում հայտարարում են՝ այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց
![Արցախում հայտարարում են՝ այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-e96d-08db936f4a50_w800_h450.jpg)
Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Այս մասին հայտարարում է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ նշելով՝ ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը:
Ըստ հաղորդագրության հացի բաշխման գործընթացը վերահսկելու են Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
«Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են», - ասված է հաղորդագրությունում: