Բողոքի ակցիա-երթ՝ հաջակցություն Հակարիի ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից բերման ենթարկված արցախցիների
Մի խումբ երիտասարդներ արցախի դրոշներով ու պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ ի աջակցություն երեկ Հակարիի ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից բերման ենթարկված երեք արցախցիների։
Նրան կրում են «Մենք արդադրություն ենք պահանջում», «Արցախում ապրող հայերը նույնպես ՀՀ քաղաքացիներ են», «Հետ բերեք մեր հայրենակիցներին» և այլ գրություններով պաստառներ։
Նրանք կոչ արեցին ՀՀ կառավարությանը քայեր ձեռնարկել արցախցիներին վերադարձնելու համար՝ նշելով, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը ստորագրած պետություններից մեկն է։
Այնուհետև շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է։
Ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ շնորհակալություն հայտնելով Արցախին աջակցելու համար։
Ցուցարարները շարժում են դեպի ՌԴ դեսպանատուն։