Մակրոնը և Ալիևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ճանապարհների բացման հարցը
Օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են «տարածաշրջանում տիրող իրավիճակը, Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ - Tert.am) և Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեփանակերտ - Tert.am) ճանապարհների բացման հարցը» (չակերտները - Tert.am)։