Աշխատանքն է առաջընթացի իմաստալից, արժանապատիվ և հուսալի ճանապարհը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային և ընդհանրապես երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում: Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր