103news.com
World News in Armenian
Август
2023

Հայկական գորգարվեստը ներկայացնող ցուցադրություն՝ Պատմության թանգարանում

0
Աշնանային առաջին իսկ օրերին հայ արվեստասերներին մի շատ ուշագրավ իրադարձություն է սպասվում Պատմության թանգարանում, որտեղ սեպտեմբերի 3-ից «Ձայներ հավաքական անցյալից․19-րդ դարի հայկական գորգարվեստը․ նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրի ներքո կբացվի հայկական հարուստ գորգարվեստը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։ Այն կգործի մեկ տարի։


Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Թուֆենկյան գորգերի հավաքածուի նմուշները առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում և Պատմության թանգարանի հետ այս համագործակցությունը համատեղ ցուցահանդես բացելու հրաշալի հնարավորություն է ստեղծել։


«Պետք է ուրախությամբ նշենք, որ ամսի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է մի հետաքրքիր ցուցահանդես, որը կարելի է ասել, համագործակցության և համատեղ մի նախաձեռնություն է՝ ներկայացնելու Ջեյմս Թուֆենկյանի երկար տարիների ընթացքում հավաքված ու առաջին անգամ նման ծավալով տասնյակից ավելի գորգերի ներկայացումը որպես նախաձեռնություն: Սա շատ կարևոր մի հետաքրքիր կողմ ունի, որովհետև անցած տարվանից թանգարանում գործում է թանգարանի հավաքածուի հիման վրա ստեղծված «Դրվագներ ինքնության գորգ» ցուցահանդեսը, այս ցուցահանդեսը հնարավորություն է նորովի նայել նաև Հայաստանից դուրս հավաքված հայկական գորգերին ու նաև դրանց տուն վերադարձի կոնտեքստը ինչ-որ առումով»,  - նշեց Պողոսյանը:


Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը այս ցուցահանդեսը շատ կարևոր է համարում մի քանի պատճառով. - «Թուֆենկյան հավաքածուն արդեն լրիվ մի նոր մոտեցմամբ է նայելու հայկական գորգարվեստին, և սա հնարավորություն է տալու մեր այցելուներին և՛ մեր գորգերի հավաքածուն, և՛ Թուֆենկյան գերգերի հավաքածուն համադրելու և նորովի բացահայտելու հայկական այս կարևոր մշակութային ժառանգության բազմազանությունը»:


Այս ցուցահանդեսը Պողոսյանը շատ կարևոր է համարում նաև մեկ այլ պատճառով՝ պատճառ, որը սերտորեն աղերսվում է հայկական գորգարվեստի բազմադարյա գոյության, հարուստ ժառանգության և այն ժխտելու միտումների հետ։


«Մենք տեսնում ենք, որ այս ժառանգության վրա, ցավոք, հարձակումներ կան, փորձեր են արվում հաճախ սեփականացնել, ժխտել, որ ընդհանրապես հայերը կապ ունեն գորգագործության հետ, բայց հայերը ոչ միայն կապ ունեն, այլ մեր թանգարան ներկայացված նմուշներով բացահայտվում է, որ դեռ անհիշելի ժամանակներից կապ ունեն ոչ միայն ստեղծման, այլ նաև տարածման հետ», - ասաց նա:


Դավիթ Պողոսյանը շեշտեց նաև, որ սեպտեմբեր ամսին Պատմության թանգարանում նախատեսված են մի շարք այլ ուշագրավ իրադարձություններ, այդ թվում և մշտական ցուցադրություններից մեկի բացումը։


Սեպտեմբերի 9-ը մեկդարից ավելի պատմություն ունեցող թանգարանի հիմնադրման օրն է. - «Այս տարի ևս սեպտեմբերի 9-ին մենք նախատեսում ենք վերաբացել ևս մի բավականին հետաքրքիր հատված, որը շարունակությունն է լինելու մշտական ցուցադրության և կրելու է «Քրիստոնեա Հայաստան» խորագիրը»:


Մշտական ցուցադրությունները ուղեկցվում են բազմաթիվ ժամանակավոր ցուցադրություններով և ոչ միայն թանգարանի ներսում։


«Այսօր մենք մի ցուցահանդես ունենք Սոֆիայում տեղի Հայ բարեգործական ընկերության հետ համատեղ, Տերյան մշակութային կենտրոնի հետ: Մեր աշխատակիցներից մեկն այնտեղ ներկայացնում է հայկական ավանդական տարազը: Տերյան մշակութային ընկերության հետ մենք նաև համագործակցում ենք ու շատ մոդելներ, բնականաբար, արված են հենց թանգարանի աղբյուրագիտական հիմքի վրա, որովհետև ամենանշանավոր տեքստիլի ու տարազների հավաքածուն հենց մեզ մոտ է պահպանվում»,  - ընդգծեց Դավիթ Պողոսյանը:


 




Губернаторы России
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Scorpions

The Scorpions Forever tribute show отгремело в Хабаровске (ФОТО)




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Глава ВФХГ Винер заявила, что получает 168 тысяч рублей в месяц


Хуберт Хуркач

Хуркач пожертвует по €100 за каждый эйс пострадавшим от наводнения



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Терапевт Кондрахин посоветовал идти к врачу при наличии болей в грудной клетке



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России