«Մանչեսթեր Սիթին» բանավոր համաձայնության է եկել «Վուլվզի» հետ կիսապաշտպան Մատեուշ Նունեշի համար
«Մանչեսթեր Սիթին» բանավոր համաձայնության է եկել «Վուլվզի» հետ կիսապաշտպան Մատեուշ Նունեշի համար: Գրել է Sky Sports-ը։
Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթին» սկզբում կվճարի 55 միլիոն եվրո (47,3 միլիոն ֆունտ ստեռլինգ) 25-ամյա ֆուտբոլիստի համար, իսկ հավելումները դեռ վերջնական տեսքի չեն բերվել:
Պաշտոնական պայմանավորվածություն դեռ չկա, և քննարկումները շարունակվում են։
Նունեշը չի մասնակցել «Գայլերի» մարզմանը` փորձելով ստիպել ընդունել Մանչեսթեր տեղափոխվելու առաջարկը, երբ առաջինը մերժվել էր անցյալ շաբաթ:
«Վուլվզը» պորտուգալացի կիսապաշտպանի հետ պայմանագիր էր կնքել անցյալ տարի ակումբի համար ռեկորդային 42 մլն ֆունտի դիմաց։ Նա տեղափոխվել էր Լիսաբոնի «Սպորտինգից»: