Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական «Բայերը», հայտնում է Матч ТВ-ի տելեգրամյան ալիքը: Լևերկուզենյան ակումբը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել «Լոկոմոտիվի» հետ, սակայն դիտարկում է տրանսֆերային պատուհանի վերջին օրը 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: Ավելի վաղ տարբեր աղբյուրներ նշում էին, որ Տիկնիզյանին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Վերդերը», …
The post Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական «Բայերը», հայտնում է Матч ТВ-ի տելեգրամյան ալիքը:
Լևերկուզենյան ակումբը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել «Լոկոմոտիվի» հետ, սակայն դիտարկում է տրանսֆերային պատուհանի վերջին օրը 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:
Ավելի վաղ տարբեր աղբյուրներ նշում էին, որ Տիկնիզյանին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Վերդերը», «Վոլֆսբուրգը», «Էմպոլին» և «Բոլոնիան»:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 8 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո:
Opta-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ գոլ է խփել:
The post Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա appeared first on ԳԱԼԱ.