Ուկրաինայի ռազմական ավիացիայի երկու ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է 6 օդաչու
Երեքշաբթի՝ օգոստոսի 29-ին, Ուկրաինայի ռազմական ավիացիայի երկու ուղղաթիռ է կործանվել Դոնեցկի մարզի Բախմուտի ուղղությամբ։ Գրել է УНIАН-ը։
Զոհվել է Իգոր Սիկորսկու անվան բանակի 18-րդ առանձին ավիացիոն բրիգադի 6 օդաչու։
Իգոր Սիկորսկու անվան 18-րդ առանձին բանակային ավիացիոն բրիգադի ներկայացուցիչ Եվգենի Ռակիտան ասել է, բոլոր մահացածները սպայական կոչումներ են ունեցել։ Նրանցից մեկը Պոլտավայի շրջանից է, մնացածը՝ այլ շրջաններից։
Հայտնի է, որ աղետը տեղի է ունեցել մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։
Ռակիտան հավելել է, որ զինվորականների անուններն ու նրանց մահվան հանգամանքները չեն հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով։