Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Սևանի «Up side» լողափի մոտ ծեծկռտուքի հետևանքով 22-ամյա տղա է մահացել. Shamshyan.com

0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է:

Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ պարզում էին դեպքի հանգամանքները, օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկացնում են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: 

Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվում է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ, և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:

Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. Օր.-ի 166 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ԹԴՏ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե ինչ հանգամանքներում է Դավիթ Ս.-ն հայտնվել  հիվանդանոցում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով` պարզվել է, որ Երևանի բնակիչ  20-ամյա Մարատ Հ.-ն իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Up side» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:

Այնուհետև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտից ձերբակալում են մյուս մասնակիցներից Մ. Հարությունյանին, իսկ Աբելյան փողոցում՝ մյուս մասնակից Գ. Շահրամանյանին:

Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվում են Սևանի քննչական բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Շահրամանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Մ. Հարությունյանը բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Հովհաննես Դ.-ին  և Գլեբ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 





Губернаторы России
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о компенсации части затрат на путевки в оздоровительные лагеря в рамках нацпроекта «Семья»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Градский

«КП»: могила композитора Александра Градского оказалась заброшенной




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье


ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России