Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն փորձում է զրկել Թուրքիային զենիթահրթիռային համակարգերից»
Թուրքական արտադրության զենք-զինամթերքի վերաբերյալ CNN Türk-ի հետ զրույցում գնահատականներ է տվել անվտանգության քաղաքականության թուրք փորձագետ Աբդուլլահ Աղարը: Ընդգծելով թուրքական հրթիռների և համակարգի կարողունակությունը՝ փորձագետն ուշադրություն է հարվիրել այն փաստի վրա, որ Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգին փոխարինող զենք է արտադրում: «Մենք արտադրում ենք S-400-ին նմանվող զենք: Սակայն դեռևս այդ կետում չենք: Հեռավորության առումով …
The post Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն փորձում է զրկել Թուրքիային զենիթահրթիռային համակարգերից» appeared first on ԳԱԼԱ.
Թուրքական արտադրության զենք-զինամթերքի վերաբերյալ CNN Türk-ի հետ զրույցում գնահատականներ է տվել անվտանգության քաղաքականության թուրք փորձագետ Աբդուլլահ Աղարը:
Ընդգծելով թուրքական հրթիռների և համակարգի կարողունակությունը՝ փորձագետն ուշադրություն է հարվիրել այն փաստի վրա, որ Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգին փոխարինող զենք է արտադրում:
«Մենք արտադրում ենք S-400-ին նմանվող զենք: Սակայն դեռևս այդ կետում չենք: Հեռավորության առումով դեռևս դրան չենք հասել: Այս պահին խոցման հեռավորությունը կազմում է 150կմ: Այն բարձր կրակ արձակելու կարողություն ունի: Զենք է, որը կարող է խոցել ինչպես ցածր, այնպես էլ բարձր թռչող հրթիռներ»:
Աղարը հայտնել է, որ «Siper» հրթիռներիի ուղղությամբ տարվող աշխատանքները հուլիսից արագացվել են և «այն ծայրաստիճան կարևոր է Թուրքիայի պաշտպանական արտադրատեսակների մեջ»:
Թուրք փորձագետը նաև առաջ է քաշել մի պնդում, ըստ որի՝ ԱՄՆ-ն փորձում է զրկել Թուրքիային զենիթահրթիռային համակարգերից և նմանատիպ այլ հրթիռներից:
Նա այդ քայլը բացատրել է ռուսական արտադրության S-400-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառմամբ և Թուրքիային ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու դիմումի մերժմամբ:
The post Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն փորձում է զրկել Թուրքիային զենիթահրթիռային համակարգերից» appeared first on ԳԱԼԱ.