Արթուր Սերոբյանը տեղափոխվում է պորտուգալական ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը մինչև 2024 թվականի հունիս վարձակալական հիմունքներով կխաղա Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Կասա Պիա» ակումբում։ Պորտուգալական ակումբը վարձակալության ժամկետը լրանալուց հետո Սերոբյանի տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա, այս մասին հայտնում է մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: Հայաստանի ազգային հավաքականում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 8 հանդիպում, իսկ «Արարատ-Արմենիայի» …
The post Արթուր Սերոբյանը տեղափոխվում է պորտուգալական ակումբ appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը մինչև 2024 թվականի հունիս վարձակալական հիմունքներով կխաղա Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Կասա Պիա» ակումբում։
Պորտուգալական ակումբը վարձակալության ժամկետը լրանալուց հետո Սերոբյանի տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա, այս մասին հայտնում է մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հայաստանի ազգային հավաքականում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 8 հանդիպում, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 9 պաշտոնական խաղի և դարձել է 2 գոլի ու 1 ասիստի հեղինակ:
The post Արթուր Սերոբյանը տեղափոխվում է պորտուգալական ակումբ appeared first on ԳԱԼԱ.