Թանկագին մանկավարժներ, ձեր ամենօրյա անձնուրաց և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության շարունակական առաջընթացը. Արամ Ազատյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհավորել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
«Սիրելի երեխաներ, ուսանողներ, ցանկանում եմ, որ անդադար կրթվելը ձեր կյանքի առաջնահերթ նպատակներից լինի: Գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունն ուղեկցի ձեզ ուսումնառության բոլոր տարիներին
Թանկագին մանկավարժներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, քանզի ձեր ամենօրյա անձնուրաց և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության շարունակական առաջընթացը»,- գրել է նա: