Պահանջել ենք ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու՝ մերժվել է, գործն ուղարկվել դատարան։ Տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները. Նորիկյան
Ս.թ. օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ներկայացվել տուժող կողմին, որով հայտնվել է, որ նշված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Նույն օրը քննիչի կողմից դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։ Բացի այդ, ս.թ.