Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման. քաղաքական ուժերի արձագանքը

0
Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման. քաղաքական ուժերի արձագանքը

Երևանի ու Մոսկվայի միջև հերթական լարվածության ֆոնին Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը հասավ Ազգային ժողով. կառավարությունն այսօր այն ուղարկեց վավերացման։ Խորհրդարանը կարճ ժամանակ անց հրապարակեց նախագիծը։ 

Այս կանոնադրությամբ գործող միջազգային քրեական դատարանը քննում է ցեղասպանությունների, ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների գործերը։ Երևանն ակնկալում է, որ փաստաթղթի վավերացման դեպքում Հայաստանը կկարողանա հանցագործությունների համար Բաքվի դեմ հայցեր ներկայացնել Հաագայի միջազգային դատարան։ 

Ռուսաստանը, սակայն, միջազգային այս փաստաղթի վավերացումը ռիսկային է համարում հայ-ռուսական հարաբերությունների համար ու մի քանի զգուշացումներ է արել։ Բանն այն է, որ Հաագայի դատարանն այս փետրվարին նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Մասնագետներն ասում են՝ Հռոմի ստատուտի վավերացումը կնշանակի, որ եթե Պուտինը գա Հայաստան, իրավապահները պարտավոր կլինեն ձերբակալել նրան։ 

Մտահոգությունների մասին Մոսվկան դեռ ամիսներ առաջ էր հայտնել՝ հորդորելով ուսումնասիրել փաստաթուղթը վավերացնելու հետևանքներն ու ռիսկերը։ Սրան ի պատասխան՝ Ագզային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հուլիսին՝ առանց հստակ մանրամասների վստահեցրել էր, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ու Ռուսաստանի համար։ Արշակյանը նաև տեղեկացրել էր, որ հարցն ակտիվ քննարկում են երկու երկրների արտգործնախարարության փորձագետները։ 

Կառավարությունը անցած տարեվերջին որոշեց վավերացման գործընթաց սկսել։

«Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021 թվականի մայիսից սկսած և այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով», - մանրամասնել էր արդարադատության նախարարը։

Ապա գործադիրը դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի՞ Հայաստանի սահմանադրության հետ, թե՞ ոչ։ Մարտին բարձր դատարանը որոշեց՝ անհապատասխանություններ չկան։ Այժմ գործընթացն արդեն վճռրորոշ փուլ է մտնում, մնում է՝ խորհրդարանը կողմ քվեարկի։ Նախագիծն արդեն հրապարակվել է, հիմնավորումներում կառավարությունը նշում է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր. «Այս պայմաններում, Միջազգային քրեական դատարանի կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար»: 

Ի՞նչ դիրքորոշում ունեն խորհրդարանական խմբակցությունները. «Քաղաքացիական պայմանագրի» լիդերներից Վահագն Ալեքսանյանը առանց հստակ պատասխան տալու մատնանշեց կառավարության հետ իշխող խմբակցության բարձր համագործակցությունը։

 «Կառավարության հետ մեր համագործացկությունն այն մակարդակի վրա է, որ մենք նույնիսկ մինչև բուն Ազգային ժողով ուղարկվելը ունենում ենք քննարկումներ կառավարութան մեր գործընկերների հետ»։

Ճշտող հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ քաղաքական որոշում ունեն խմբակցութունում, Ալեքսանանն արձագանքեց. - «Դե, ինձ թվում է՝ եթե կառավարության կողմից ուղարկվել է, արդեն ակնհայտ է դա»։ Մեծությամբ երկրորդ «Հայաստան» խմբակցությունը հստակ դիրքորոշում կունենա նախագծին ծանոթանալուց հետո։ Նախկինում հայտնած մտահոգությունները, սակայն, շարունակում են ուժի մեջ մնալ, ասում է դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ավելի վաղ վավերացման այս գործընթացը «կրակի վրա յուղ լցնել էր» համարել։

«Բավականին ուրիշ խնդրահարույց հարցեր կան, որոնց մասին խոսել ենք, որ սա ավելի շատ քաղաքական է, քան իրավական է, և այդտեղ ամենացատուն քաղաքական խնդիրը, որ ինչն է փոխվել, որ մի քանի տարի առաջ Սահմանադրական դատարանը այդ փաստաթուղթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, հիմա պարզվում է, որ Սահմանադրութանը համապատասխան է», - ասաց նա։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ «Ազատության» հետ զրույցում միայն ասաց՝ Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է ու ոչինչ չհավելեց։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժն ամիսներ առաջ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու իշխանությունների որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն էր որակել՝ հղի անկախատեսելի հետևանքներով: 

Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը կքննարկվի սովորական ընթացակարգով. առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն կքննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, դրանից հետո՝ խորհրդարանի լիագումար նիստում։ 

Փաստաթղթի մուտքը խորհրդարան համընկավ Երևանի ու Մոսկվայի միջև փոխադարձ մեղադրանքների հերթական շրջանի հետ. օրերս Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Ռուսաստանը համարեց Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք։ Այս հայտարարությունը Երևանում գնահատեցին տարակուսելի և հիասթափեցնող։





Губернаторы России
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО





Москва

Музей Победы ко Дню медика открыл новую площадку


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Джазмен Бутман: культуру нужно обсуждать на экономическом форуме, так как культурные составляющие завязаны на финансах




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

В Москве выставили на продажу редкий Mercedes-Benz SLR McLaren за 100 млн рублей


ATP

Хачанов вылетел с турнира ATP в Хертогенбосхе после первого же матча



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России