Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ
![Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-1b0d-08db6fc70dfd_w800_h450.jpg)
Պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է, հայտնում է ռազմական գերատեսչությունը։
Ըստ հաղորդագրության, զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
«Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: