Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ․ Շոյգու
![Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ․ Շոյգու](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-6a4c-08db7646ded2_w800_h450.jpg)
Մոսկվայում այսօր հանդիպում են ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են հացահատիկի գործարքը, և համատեղ աշխատանքը Սիրիայում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ նախարար Շոյգուն թուրքական դիվանագիտության ղեկավարի հետ զրույցում հայտարարել է՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմավարական երկկողմ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ տարբեր խնդիրներ լուծելու համար։
«Նկատի ունեմ Սիրիայում աշխատանքի հետ կապված հարցերը և այն նախագիծը, որը մենք սկսել ենք ձեզ հետ՝ մեր մասնակցությամբ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների հաստատումը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։