Շոյգուն Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հացահատիկի գործարքը, Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում (Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն - Tert.am) աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, և. ողջ աշխարհի համար»։
Շոյգուն հայտարարել է Թուրքիայի հետ ռազմավարական երկկողմ գործընկերությունը շարունակելու Ռուսաստանի մտադրության մասին՝ «տարբեր խնդիրների լուծման համար»։
Իր հերթին Ֆիդանն ասել է. «Մենք երկար տարիներ հաջողությամբ աշխատել ենք ամենակարևոր հարցերի վրա և միշտ ցուցաբերել ենք քաղաքական հասունություն: Սա մեզ ցույց է տալիս, թե որքան խորն ու ռազմավարական առումով ճշգրտված հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև»: