Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին պաշտոնավարման ընթացքում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից