Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 3 զոհի և 2 վիրավորի մասին։