Ժոաու Ֆելիքսն ու Կանսելուն վարձավճարով կխաղան «Բարսելոնայում»
Հարձակվող Ժոաու Ֆելիքսն ու պաշտպան Ժոաու Կանսելուն վարձավճարով կխաղան «Բարսելոնայում»։
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ ֆուտբոլիստները համաձայնության են եկել կատալոնական ակումբի հետ։
Ֆելիքսը՝ Մադրիդի «Ատլետիկոյի», իսկ Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է։
Նրանք կխաղան վարձավճարով 2023/24 մրցաշրջանի համար։