Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
«Ա1+» – Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Թանկյանն անդրադարձել է ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը», նշել, որ ադրբեջանցիները կաշառում են ամերիկացի և եվրոպացի որոշ գործիչների, ինչպես նաև օգտագործում են Եվրոպային նավթ մատակարարելու գործոնը՝ իրենց նպատակներին հասնելու համար: Նա հիշեցրել է, որ մի շարք