Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է փոխգնդապետ Արմեն Գասպարյանի ինքնազգացողությունը. նա մահացել է
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։ Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը