Դավիթ Խաժակյան․ «Երեւանցիներն ինձ տեսնելով ասում են՝ քաղաքապետարանի այն ակտիվ տղան»
Երեւանի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանն այսօր քարոզարշավը սկսեց Դավթաշեն վարչական շրջանում։ Բնակիչների հետ անմիջական շփումից առաջ Aravot.am-ը զրուցեց նրա հետ։ -Ինչպե՞ս է ընթանում գործերը, եւ երեւանցիներն ինչպե՞ս են դիմավորում ձեզ եւ ձեր քաղաքական ուժին։ -Քարոզարշավն ընթանում է բնականոն հունով։ Այսօր բնակիչների կանչով, կրկին կապված խիստ նեղ բակային տարածքում բարձրահարկ շենքի կառուցման հետ