Ալկոհոլից կտրուկ հրաժարվելու դեպքում մարդն իրեն վատառողջ է զգում, արդեն հինգերորդ օրը սկսում է ուշքի գալ․ բժիշկ
Ալկոհոլից կտրուկ հրաժարվելու դեպքում մարդն իրեն վատառողջ է զգում։ Ասել է բժիշկ Ալեքսանդր Ումնովը Доктор Питер-ին տված հարցազրույցում։
«Սթափ կյանքի առաջին օրերին հարբեցողին, որը որոշում է դադարեցնել խմելը, անհանգստանում է ուժեղ գլխացավով, որն անմիջապես առաջացնում է և՛ գրգռվածություն, և՛ ճնշվածությունը: Նկատվում է սրտխառնոց, ձեռքերի դող, ախորժակի և քնի բացակայություն։ Եթե քուն կա, այն ուղեկցվում է մղձավանջներով, բայց դրան պետք է դիմանալ, և արդեն հինգերորդ օրը մարդը սկսում է ուշքի գալ»,- մասնագետի խոսքերն է մեջբերել կայքը։
Ըստ բժշկի՝ մի քանի շաբաթ սթափությունից հետո մարդու ճանաչողական ֆունկցիաները կվերականգնվեն, սիրտը կսկսի ավելի լավ աշխատել, ճնշումը կկարգավորվի, գլխացավերը կվերանան, միտքը կպարզվի։
«Մեկ տարի անց ներքին օրգանները լիովին կվերականգնվեն»,- եզրափակել է Ումնովը։