«Ռեալի» վերջին գոլով Ջուդ Բելինգեմը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն իր կարիերան ակումբում սկսել է ճիշտ այնպես, ինչպես 14 տարի առաջ Կրիշտիանու Ռոնալդուն:
Խետաֆեի դեմ սկզբում պարտվելով 1-0 հաշվով՝ «Ռեալ» 2-1 հաշվով հաղթանակ տարավ։ Իսկ մադրիդյան ակումբի սան Խոսելուի գոլից հետո 2-րդ ու հաղթական գոլը խփեց 20-ամյա խաղացողը։
«Ռեալն» Իսպանիայի արդեն միակ թիմն է, որը 4 խաղից հետո 100%-ով հաղթական մեկնարկ ունի։
Բելինգեմի՝ Լա Լիգայի իր առաջին չորս խաղերի հինգ գոլերը համապատասխանում են Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդին, երբ նա միացել էր ակումբին 2009 թվականին:
Այն ժամանակ Ռոնալդուն գոլեր էր խփել «Դեպորտիվո Լա Կորունիային», «Էսպանյոլին», «Խերեսին» (2) և «Վիլյառեալին»՝ «Ռեալի» չորս անընդմեջ հաղթանակներում: