Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերները Մեծ Բրիտանիայի կառավարության գաղտնի տվյալներից են գողացել ու հրապարակել. Mirror
Միացյալ Թագովորության պաշտպանական ու հետախուզական կայքերի անվտանգության հույժ գաղտնի տեղեկատվությունը համացանցում է հայտնվել Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերների կողմից: Գրել է Mirror-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ բրիտանական ռազմական օբյեկտների և խիստ անվտանգության բանտերի մասին տվյալները ձեռք են բերվել Zaun ընկերության սերվերների վրա հաքերային հարձակումից հետո և հայտնաբերվել են ինտերնետի ստվերային հատվածում
Zaun-ը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ընկերություն է, այդ թվում՝ պետական մարմինների համար:
Ըստ Zaun-ի պաշտոնական հայտարարության՝ ընկերության դեմ կիբերհարձակումն իրականացվել է օգոստոսի 5-6-ը LockBit խմբի կողմից․ «Հարձակման պահին մենք կարծում էինք, որ մեր կիբերանվտանգության ծրագրակազմը կանխում է տվյալների ցանկացած փոխանցում: Այնուամենայնիվ, այժմ մենք կարող ենք հաստատել, որ հարձակման ժամանակ LockBit-ը կարողացել է ներբեռնել որոշ տվյալներ»:
«Ենթադրվում է, որ խոսքը 10 գիգաբայթ տվյալների մասին է, որը համապատասխանում է մեր կողմից պահվող բոլոր տվյալների 0,74%-ին»,- ասվում է հայտարարության մեջ։
Mirror-ը նշել է, որ կիբերհարձակման արդյունքում ցանց են մտել «տվյալներ հազարավոր էջեր», այդ թվում՝ ռազմական և հետախուզական օբյեկտների մասին։ Մասնավորապես, հաքերները հասանելի են դարձել անգլիական Պորտոն Դաունի և Գլազգոյի մոտակա Քլայդ ռազմածովային բազայի ռազմագիտական և տեխնիկական լաբորատորիայի սարքավորումների գնման վերաբերյալ տվյալները, որտեղ Vanguard տիպի չորս սուզանավերում է պահվում Միացյալ Թագավորության ողջ միջուկային ներուժը:
Ցանց են արտահոսել նաև Միացյալ Թագավորության Կառավարական հաղորդակցության կենտրոնի ստորաբաժանման գնումների տվյալներն Անգլիայի արևմտյան Բուդում և Անգլիայի արևելյան Ուադինգթոն ռազմաօդային բազայի և հարավ-արևմտյան Ուելսի Քաուդոր զորամասի սարքավորումների համար:
Թագավորության կառավարության խոսնակը թերթին ասել է, որ «անվտանգության հարցերը չի մեկնաբանում»։