Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է արգելել միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտները. երկրի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բորնը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է արգելել միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտները․ ծրագիր է նախատեսվում: Գրել է RTL-ն։
Նրա խոսքով՝ դրանք երիտասարդների մոտ ծխելու սովորություն են ձևավորում, նույնիսկ եթե նիկոտին չեն պարունակում։
«Ծխախոտը տարեկան 75,000 մահ է, դա հսկայական է»,- ասել է նա։
Մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներն արտադրության ընթացքում լցվում են 0-ից 20 մգ/մլ նիկոտին պարունակող հեղուկով։ Այս ծավալը բավական է մի քանի հարյուր ծուխի համար։