Արցախի արտգործնախարարը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32 ամյակի կապակցությամբ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։ Պատվիրակներն ի դեմ Արցախի արտգործնախարարի՝ շնորհավորեցին Արցախի ժողովրդին տարեդարձի կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնեցին այս ծանր հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում, մաղթեցին ուժ եւ կորով։ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Պլատֆորմի