Ես շատ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք, Արցախի խնդիրը շահարկելով, Երեւանի ընտրություններին փորձում են ձայն հավաքել. Դավիթ Խաժակյան
Քարոզարշավից առաջ Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանին նաեւ քարոզարշավից դուրս հարցեր տվեց։ -Դուք ձեզ համարում եք ընդդիմադի՞ր ուժ, թե՞ իշխանամետ։ -Յուրաքանչյուր ուժ, որը իշխանության մեջ ընդգրկված չէ, ընդդիմադիր է։ Մենք իշխանության մեջ ընդգրկված չենք։ Իսկ քաղաքային մակարդակում մենք մշտապես ունեցել ենք տարաձայնություններ եւ հիմա էլ դրանք ունենք, սկսած հենց համատիրությունների վերացման ծրագրից,