«Արսենալը» սեփական հարկի տակ շրջանցեց ու հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի առաջնության կենտրոնական հանդիպմանն «Արսենալն» իր հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեցին հյուրերը․ հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
«Զինագործների» ավագ Մարտին Օդեգաարդը ձախ ոտքի հեռահար հարվածով 28-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։
Այնուհետև լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Դեկլան Ռայսն (90'+6') անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը դարձրեց 2-1։
Իսկ արդեն փոխարինման մտած Գաբրիել Ժեզուսն (90'+11') ավելի ամրապնդեց հաղթական հաշիվը։